«Թյուրիմացության մեջ են նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում»
«Ազգային ժողովում չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչներն ամբողջությամբ դեմ քվեարկեին Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Քվեարկության պատկերն ապացուցեց, որ այս հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան և կոնսենսուսն այլևս իրականություն են», -այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այդ մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:
Այն, որ Նախագծին դեմ արտահայտվողներ կլինեին, Շարմազանովի խոսքով, բնական է, նորմալ է, և ժողովուրդը կորոշի հանրաքվեի ելքը:
«Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են», -հավելեց ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց