«Մենաստանի տիրուհու» ելույթը պետք է հեռարձակվի Հանրայինով. Վահրամ Բաղդասարյանը` Փոստանջյանի մասին
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորները «լավ չեն ունկնդրում Հանրային հեռուստաընկերությունը»:
«Հանրապետական խմբակցության անդամները հաճախ բողոքում են, թե ամբողջը ողողված է ընդդիմադիր գործիչներով, ամբողջ օրը ընդդիմադիրներին են լուսաբանում, իսկ ես իրենց ասում եմ` դուք պետք է դրանից լավ զգաք», -այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա թվարկեց անուններ` Հրանտ Բագրատյան, Հովհաննես Մարգարյան, Էդմոն Մարուքյան, Միքայել Մելքումյան և այլք, ովքեր «շատ հաճախ երևում են Հանրայինի եթերում»:
Այնուհետև Բաղդասարյանն արձագանքեց Զարուհի Փոստանջյանին` նրան բնորոշելով «մենաստանի տիրուհի».
«Մենաստանի տիրուհին այստեղ ելույթ ունեցավ, և այդ ելույթը ամբողջովին նվիրված էր սահամանդրական բարեփոխումներին: Բնականաբար, բոլորս ցանկանում ենք, որ այդ ելույթը հեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, որովհետև արդեն իսկ հանրությունը տեսնում է, թե ում է ուղարկել խորհրդարան և ունկնդրելով դա մենք այլևս անելիք չենք ունենում: Բայց կարող է Ձեր հեռուստաընկերության ռեյտինգը ընկնել դրանից: Ավելի լուսաբանեք այս մարդկանց, որ մենք քիչ անելիք ունենանք»:
Հարակից հրապարակումներ`
Մի րոպե հա՞, ի՞նչ եք ոգևորվել, պարոն Արզումանյան. Թեժ բանավեճ Ազգային ժողովում
Զուրաբյանին առաջարկում են մասնակցել «Երգ երգոց» ծրագրին (տեսանյութ)
Վերջին երկու տարիներին Հանրայինը ռեյտինգային վազքարշավ չի սկսել. Շարմազանով (տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերությունը իր առաքելությունը չի կատարել. Փոստանջյան
Ռաբիսը պակասել է, բայց անաչառ չեք եղել. Արամ Մանուկյանը` Հանրայինի ղեկավարությանը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց