Զամբիայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին աղոթել ազգային արժույթի համար
Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն երկրի քաղաքացիներին կոչ է արել աղոթել ազգային արժույթի՝ կվաչի վերականգնման համար:Զամբիայի բնակիչները, որոնց 80 տոկոսը քրիստոնյաներ են, պետք է աղոթք հնչեցնեն հոկտեմբերի 18-ին՝ կիրակի: Այդ օրը նշվում է նաև երկրի գլխավոր տոնը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ օրը երկրի ողջ տարածքում փակվելու են բարերը, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ վայրերը, հետաձգվել են ֆուտբոլային ազգային խաղերը:
Երկրի ղեկավարի նախաձեռնությունը պառակտում է առաջացրել բնակչության շրջանում, մի մասը հայտարարել է, որ կհետևի նրա հորդորին, մյուս մասն էլ ասել է, որ դա ոչ մի հաջողություն չի բերի:
Հիշեցնենք, որ վերջերս Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսանդր Յարուշուկը քաղաքապետարանում հրավիրած օպերատիվ խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են ձնահավաք տեխնիկայի նախապատրաստման աշխատանքները, ներկաներին կոչ է արել աղոթել, որպեսզի սաստիկ ձմեռ չլինի:
Սամարայի շրջանի ղեկավարն էլ այս տարվա հունիսին կոչ էր արել աղոթել, որպեսզի հինգ տարի անց թոշակները բարձրանան:
Իսկ սեպտեմբերի սկզբին Բուրյատիի ղեկավարը չինովնիկներին կոչ էր արել աղոթել, որ անձրևներն առատ լինեն, որպեսզի անտառային հրդեհները մարվեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան