Կովերի պատճառով Հնդկաստանի իշխող կուսակցության ղեկավարը նկատողություն է արել ենթականերին
Հնդկաստանի իշխող կուսակցության նախագահ Ամիթ Շահը նկատողություն է արել կուսակցության 4 ներկայացուցչի, որոնք սադրիչ արտահայտություններ էին արել տավարի մսի ու կովերի վերաբերյալ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նրանցից մեկն, օրինակ, պահանջել էր մահապատիժ սահմանել նրանց համար, ովքեր սպանում են կովերին, իսկ մյուս քաղաքական գործիչը պատահականություն էր համարել այն մահմեդականի նկատմամբ ինքնադատաստանը, որին մեղադրել էին տավարի միս ուտելու համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում առնվազն երկու մահմեդականի սպանություն էր տեղի ունեցել, որը կապում են Հնդկաստանում ինդուս-ազգայնականների կողմից բռնության ալիքի հետ, ինչն առաջացել էր, երբ լուրեր էին տարածվել, թե մահմեդականները սպանում են կովերին ու տավարի միս են ուտում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին