Ասանժի խորհուրդը լրագրողներին
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը լրագրողներին խորհուրդ է տվել օգտվել սովորական փոստային նամակագրությունից,-հաղորդում է բելգիական Le Soir-ը: Ասանժը դա բացատրել է նրանով, որ այդպիսով պետությունների գաղտնի ծառայություններն առանձնապես կարիք չեն զգա կարդալ դրանք:
«Օգտվելով հետապնդման միանման մեթոդներից, գաղտնի ծառայությունները լրագրողներին վերաբերվում են որպես լրտեսների: Այսօր, որպեսզի կարողանան հեռու մնալ հետապնդումներից, լրագրողները պետք է աշխատեն հակահետախուզության մեթոդներով, որպիսին սովորական թղթե նամակագրությունն է»,-ասել է Ասանժը:
Նա լրագրողներին խորհուրդ է տվել նաև իրենց տեղեկատվական գաղտնի աղբյուրների հետ հանդիպել սովորական համաժողովների ժամանակ, որոնք փողոցից հետևել հնարավոր չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին