Աֆղանստանում և Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 180-ի
Այսօր տեղական ժամանակով ժամը 13.09-ին (Գրինվիչի ժամանակով` 09.09-ին) Աֆղանստանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 51 մարդ, ավելի քան 270 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Հարևան Պակիստանում երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 130 մարդ:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Քաբուլից 256 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը՝ 215 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանի մայրաքաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է