Բուխարեստի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 27 մարդ
Բուխարեստում գիշերային ակումբներից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 27 մարդ, մոտ 200 մարդ տուժել է: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հնարավոր է, որ հրդեհի բռնկման պատճառը եղել է հրավառությունը ռոք համերգի ժամանակ: Ականատեսների խոսքերով, ակումբի փայտե տանիքը բռնկվել է: Ներսում գտնվողները սկսել են խուճապահար վազել դեպի միակ ելքը, որտեղ հրմշտոց է սկսվել: Ողբերգության պահին ակումբում, տարբեր տվյալներով, 300-400 մարդ է եղել:
Դեպի առիթվ հարուցվել է քրեական գործ:
Ռումինիայի նախագահը ցավակցել է մահացածների ընտանիքների անդամներին:
«Սա շատ տխուր պահ է մեզ բոլորիս համար, մեր ազգի և ինձ համար անձնապես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին