Սիրիայում ևս երկու իրանցի զինվորական է զոհվել
«Սիրիայում իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Հալեպի շրջակայքում գտնվող Զեյնաբի մզկիթի պաշտպանության համար մղված մարտի ընթացքում նախօրեին զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինվորականներ Ռուհօլլահ Ղորբանին և Ղադիր Սարլաքը:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակակառավարական խմբավորումների դեմ պայքարի ընթացքում օրերս զոհվել էին ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ևս երեք բարձրաստիճան զինվորական:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մինչ օրս Սիրիայում 36 զինվորական է զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին