Չինուհին զարմացրել է աշխարհին իր հարսանյաց ոսկե զգեստով (լուսանկարներ)
Չինաստանի Խունան շրջանում արդեն մի քանի օր է քննարկում են հարսի զգեստը, որը պատրաստված է եղել մաքուր ոսկուց: Զգեստը կարելու և կցված պարագաների համար անհրաժեշտ է եղել 9, 999 կգ մաքուր ոսկի: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Զգեստի արժեքն է 5 միլիոն յուան (787 հազար 143 դոլար): Զգեստը պատրաստել են 30-ից ավելի վարպետ 6 ամսվա ընթացքում:
Ի դեպ, 10 կգ ոսկին՝ զգեստի վրա, ռեկորդ չէ: 2014 թ. կրկին Չինաստանում պատրաստել էին զգեստ՝ օգտագործելով 14 կգ մաքուր ոսկի:
Չինացի երիտասարդները բավականին հաճախ են կազմակերպում ուղիղ իմաստով ոսկե հարսանիքներ:
Չինաստանում համարում են, որ ոսկին հաջողության խորհրդանիշ է և ինչպես հարսի, այնպես էլ փեսայի ընտանիքների ունեցվածքի ապացույց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին