Մադրիդը վիճարկել է Կատալոնիայի անկախության բանաձևը
Իսպանիայի կառավարությունը երկրի սահմանադրական դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով վիճարկում է Կատալոնիայի անկախության բանաձևը: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
«Դա խորհրդարանի որոշման վերաբերյալ հենց այնպես ռեակցիա չէ, այլ երկրի պաշտպանություն»,-ասել է երկրի վարչապետը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով մեկնարկել է Կատալոնիան որպես առանձին հանրապետություն հռչակելու գործընթացը: Հանրապետության ճանաչման գործընթացը նախատեսվում է ավարտել 18 ամսվա ընթացքում:
Նախորդող լուր՝
Կատալոնիայի խորհրդարանին թույլատրվել է քվեարկել անկախության համար
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց