ՍԱՊԾ. «Երևան Սիթի»-ում վաճառվում են առանց մակնշման հավեր
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի փողոցում գործող «Երևան սիթի» սուպերմարկետում վաճառվում են առանց մակնշման հավեր: Panorama.am-ը երկու օր առաջ այս ահազանգը փոխանցեց Սննդի անվտանգության պետական ծառայությանը:
ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը քիչ առաջ հայտնեց, որ ՍԱՊԾ տեսուչները շրջայց են կատարել «Երևան Սիթի»-ի նշված հասցեով, նաև սուպերմարկետի իրացման այլ կետերով:
«Լուսակերտի, Արաքսի, Էրեբունու արտադրության հավերն եղել են առանց պատշաճ մակնշման ու խառնված, միայն արտադրողի անունն է եղել, հանձնարարել են շտկել ու ամբողջական մակնշում ապահովել, երեկվա դրույթամբ բոլոր շտկումներն արել էին ցանցում»,-ասաց Նվարդ Առաքելյանը: