Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից:
ԱԺ փոխնախագահը նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում կմասնակցի «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձևաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական և միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
Նոյեմբերի 26-ին Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին հանդես կգա ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով:
Նույն օրը նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը Տավրիդյան պալատում:
ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 27-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց