Միամտության փուլը վաղուց հաղթահարել ենք. Սամվել Ֆարմանյան
«Մեր երկրում բոլոր ժամանակներում իշխանությունները վերարտադրվել են, բոլոր ժամանակներում ընդդիմությունները ներկայացել են որպես նոր, որպես նախկինի թույլ տված սխալները յուրացրած, վերլուծած, հաղթանակի ճանապարհով առաջնորդող ուժ կամ թեկնածու: Արդյունքում, առանց չարախնդալու եմ ասում, եղել է այն, ինչ եղել է», -այսօր Նոյեմբերյանում «Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Այո» խմբի անդամ Սամվել Ֆարմանյանը:
Այնուհետև շարունակեց. «Սա մեզ բոլորիս պետք է հուշի մեկ հանգամանք` մենք ոչ թե պետք է մեղադրենք անձերին` իշխանության գագաթներին կամ ընդդիմության առաջնորդներին, այլ պետք է գիտակցնեք, որ խաղի այն կանոնները, որ երկրում իշխանության ձևավորման հարցը, երբ ամբողջ իշխանությունը երկրի նախագահի ձեռքում է և ապավինել ինչ-որ մի քրիստոնեական առաքինի առաջնորդի գալստյանը, որը կգա և բոլոր հարցերը կլուծի և այլն: Իմ կարծիքով, մենք, որպես ժողովուրդ, այս միամտության փուլը վաղուց հաղթահարել ենք` ունենալով տված նման տասնյակ խոստումներ և նույնքան չիրականացված երազանքներ ու դրան հաջորդած հիասթափություններ»:
Նրա ներկայացմամբ, Սահմանադրությունը մեկ հարց կարող է լուծել. «Ստեղծել բավարար նախադրյալներ, տալ հնարավորություն, որպեսզի մենք հայտնված լինելով վտանգավոր ճամփաբաժնի առջև, փորձենք երկիրը տանել ցանկալի արահետով»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվող նախագծով որևէ կուսակցություն շանս չունի միայնակ գալ իշխանության. Դաշնակցություն
- «Այո» և «Ոչ». Մերձավանյան ֆոտոպատում
- Էս մարդը վատ ա ապրել ու հիմա զզվել ա, ուզում ա փոխի. Մերձավանցին` Բագրատյանին
- «Գոնե էստեղ մի կռվեք». Գյուղացին` պատգամավորներին