Մոուրինյո. «Դրոգբան պարզապես փորձում է վաճառել իր գիրքը»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է «Մոնրեալի» ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբային, ով լոնդոնյան թիմի անհաջողությունները կապել է հանդերձարանում լիդերների բացակայության հետ:
«Ես սիրում եմ կարդալ լավ հարցազրույցներ: Սիրում եմ այնպիսի վարպետների լավ հարցազրույցները, ինչպիսին Դրոգբան է, լավ լրագրողների, թերթերի ու հեռուստաալիքների հետ: Բայց սա հարցազրույց չէ: Դրոգբան այդպես փորձում է վաճառել իր ինքնակենսագրական գիրքը: Այդ առումով ապրումներ չունեմ, դա է օբյեկտիվ իրականությունը»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին