Տնտեսություն 19:34 28/11/2015

Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և զարգացման ծրագրերին, ինչպես նաև այնտեղ տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը: Նախագահին ներկայացրել են «Թումո»-ի Դիլիջանի մասնաճյուղի ընդլայնման նախագիծը, ըստ որի` հաշվի առնելով «Սիմոնյան կրթական հիմնադրամի» անվճար արտադպրոցական այդ ծրագրի կարևորությունը կենտրոն հաճախող Տավուշի մարզի երեխաների համար, որոշվել է «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի առաջին հարկաբաժինը ևս տրամադրել «Թումո» կենտրոնին, իսկ ԿԲ այցելուների կենտրոնն այնտեղից տեղափոխել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տարածք, որտեղ այն կկազմի նոր ստեղծվող ԿԲ թանգարանի մի մասը: Ըստ նախագծի հեղինակների, սա հնարավորություն կտա ընդլայնելու «Թումո» կենտրոնի գործունեությունն ու այն հասանելի դարձնել Տավուշի մարզի մի շարք այլ համայնքների երեխաների համար:

Դիլիջանից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնք, որտեղ ներկա է գտնվել Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագիրը հովանավորել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Առողջության կենտրոնը ստեղծվել է «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ առողջապահական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով հիվանդանոցային մասնաշենքում: Արդիականացման գործընթացի շրջանակներում ամբողջովին փոխվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, կառուցվել է նոր կաթսայատուն, մոնտաժվել են համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման և մի շարք այլ աշխատանքներ: Կենտրոնը սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանի թվով շուրջ 13,600 ազգաբնակչությանը:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ զրուցել առողջապահական այդ հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ:

Ճամբարակ համայնքում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Այն իրականություն է դարձել ՀԲ աջակցությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2011թ. և կավարտվի 2016թ.: Արոտավայրերի կառավարմանն ու անասնապահության զարգացմանն ուղղված հիմնական նպատակներից բացի, ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցման, անասնաբույժների վերապատրաստման և նրանց անհրաժեշտ գործիքներով ապահովման աշխատանքներին՝ բարելավելու համար մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակն ու կենդանիների առողջությունը, անասնաբույժների և ֆերմերների կարողությունները, խթանելու անասնաբույժ-ֆերմեր համագործակցությունը, ապահովելու որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, ինչպես նաև դասընթացների միջոցով բարձրացնելու իրազեկվածության մակարդակը: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել և գործում է երկու անասնաբուժական սպասարկման կենտրոն Արագածոտնի մարզի Արտաշավան և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում: Նախատեսված է անասնաբուժական սպասարկման կենտրոններ կառուցել նաև Հանրապետության հինգ այլ մարզերում՝ Արագածոտն, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ: Հաշվի առնելով ոլորտում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ունեցած երկարամյա փորձը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիշյալ կենտրոնների կառավարումն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է այդ հիմնադրամին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռքբերված արդյունքներից ու արձանագրված հաջողություններից ելնելով՝ իրականացվում է երկրորդ ծրագիրը, որը մեկնարկել է 2015թ.-ի փետրվարից: Դրա շրջանակներում նախատեսվում է կառուցել ևս 3 կենտրոն Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում: Յուրաքանչյուր մարզում կառուցված կենտրոնը, համագործակցելով 10 և ավելի անասնաբույժների հետ, սպասարկում է ամբողջ մարզի ֆերմերային տնտեսությունները:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների հետ դեռևս ս.թ. սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդակցության ժամանակ, սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով, Նախագահը հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. թիվ 30-Ն որոշման ցանկում:

Սահմանամերձ Ճամբարակից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գավառ, որտեղ ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շինարարության ընթացքին: Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թատրոնի շենքը 1950-1960-ական թթ. կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթակա էր քանդման, և նախատեսված է 420 հանդիսատեսի համար 2210 քառ. մետր մակերեսի վրա կառուցել ժամանակակից հարմարություններով թատրոնի շենք: Հանրապետության Նախագահը շինհրապարակում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Մի քանի տարի առաջ Նախագահի հանձնարարությամբ մեկնարկած այս ծրագիրը ավարտին կհասցվի 2016թ.:

Նախագահը Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև Կարճաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին, տեղում քննարկում ունեցել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող խնդիրների, այդ թվում՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման աշխատանքների վերաբերյալ: Հիշյալ ծրագրի շրջանակներում է, որ Կարճաղբյուրում կառուցվում է ձկնարտադրության համալիրը:

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին փուլով նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝ տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի կառուցում, տարեկան 6-8 հազար տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում, շուրջ 100 տոննա հզորությամբ ծնողական կազմի տնտեսության կառուցում, տարեկան 600 տոննա արտադրողականությամբ մանրաձկան աճեցման բացօթյա ավազանների կառուցում և տարեկան 1000 տոննա արտադրողականությամբ լճում տեղակայվելիք առաջին մոդելային տնտեսության կառուցում: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումները կազմում են 7.5-8 մլրդ դրամ: Նշված աշխատանքների ավարտմամբ կամփոփվի ծրագրի առաջին փուլը:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև 2016 թվականի աշնանից նախատեսվող ծրագրի երկրորդ փուլի մասին, որը կներառի՝ մանրաձկան երկրորդ գործարանի շինարարությունը, մանրաձկան մինչև 150 գրամ աճեցման բացօթյա ավազանների շինարարությունը, ծնողական կազմի տնտեսության շինարարությունը, վերամշակման գործարանի համալրումը, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա վերջինիս արտադրողականությունը հասցնել տարեկան 15000 տոննայի և 500 լ/վ նոր ջրաղբյուրի ջրառի և ջրագծի շինարարությունը: 2023-2024 թվականներին նախատեսվում է հասնել ծրագրային 45-50 հազար տոննա ձկան արտադրության:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}