«Մանկական Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանի ներկայացուցիչ Միկայի երազանքն իրականացել է
«Մանկական Եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանի ներկայացուցիչ Միկայի երազանքն իրականացել է. «Իմ երազանքն էր մասնակցել այս մրցույթին, և ես մասնակցեցի»: Այս մասին նա ասաց այսօր իր երկրպագուների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միկան նաև ուրախ է, որ մրցույթում երկրորդ հորիզոնականն է գրավել, չնայած բավականին ուժեղ մրցակիցներ է ունեցել:
Հանդիպմանը ներկա «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ մրցույթն իսկապես անաչառ է, լավագույն ձայն ունեցող երեխան գրավում է լավ հորիզոնական:
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը կայացել է նոյեմբերի 22-ին, մասնակցել է 17 երկրի՝ Սերբիա, Վրաստան, Սլովենիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Իռլանդիա, Ռուսաստան, Մակեդոնիա, Բելառուս, Հայաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Սան Մարինո, Մալթա, Ալբանիա, Մոնտենեգրո: Մրցույթի հաղթողն էր Մալթային ներկայացուցիչը:
Մրցույթում Միկան կատարել է «LOVE» երգը, որի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: