Խոդորկովսկու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանություն կազմակերպելու մեղադրանքով
Ռուսաստանի քննչական կոմիտեն հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել «ՅՈւԿՕՍ»-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանությունը կազմակերպելու, քաղաքապետին ուղեկցող Վյաչեսլավ Կոկոշկինի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև «Իստ Պետրոլիում Հենդելսգեզ» ընկերության ղեկավար Եվգենի Ռիբինի նկատմամբ հարձակում գործելու համար, տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը:
«Նախաքննության տվյալներով, Խոդորկովսկին, լինելով «ՅՈւԿՕՍ»-ի բաժնետեր ու նախագահ, հանձնարարել է իր աշխատակիցներին` Նեվզլինին և Պիչուգինին սպանել Պետուխովին ու Ռիբինին, որոնց ծառայողական գործունեությունը հակասել է «ՅՈւԿՕՍ»-ի շահերին», -հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նշենք, որ Պետուխովը սպանվել էր 1998 թվականին: Խոդորկովսկին այժմ Ռուսաստանից դուրս է գտնվում, և նրա ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ նա Ռուսաստան վերադառնալու մտադրություն չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը