18:03 19/01/2016 Աշխարհում

«Այդպիսի բանը հնարավոր չէ մոռանալ և ներել». ԱՄՆ-ում ցուցադրվում է «Մեկ դար տևողությամբ ցեղասպանություն. Բաքվի Սև հունվարը» ֆիլմը

Այն օրերին, երբ համայն աշխարհի հայերը հիշատակում են Բաքվում իրականացված հայերի ցեղասպանության 26-րդ տարելիցը, ԱՄՆ-ի երկու քաղաքներում` Ռոդ Այլենդի նահանգակենտրոն Փրովիդենսում և Կոնեկտիկուտի նահանգակենտրոն Հարթֆորդում կայացել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը պատրաստվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում:

Նշենք, որ ֆիլմը հիմնված է Ադրբեջանի մայրաքաղաքում 1988-1990թթ-ին տեղի ունեցած իրադարձությունների ականատեսների վկայությունների վրա` բաքվի հայերի, որոնք ներկայումս ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նրանց հետ տեսահարցազրույցների ձայնագրման համար 2014թ-ի մարտին ԱՄՆ է մեկնել «Սովորական ցեղասպանություն» նախագծի նկարահանող խումբը, որը ձայնագրել է շուրջ 50 փախստականի վկայություն:




Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը` Փրովիդենսի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու Եգավյան դահլիճում ցուցադրության ժամանակ ազատ տեղեր չէին մնացել: Ներկա գտնվողների կազմում են եղել Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսի անդամ Քեթրին Ղազարյանը, Արևելյան Ափի Հայկական թեմի առաջնորդի ներկայացուցիչ հայր Սիմեոն Օդաբաշյանը, Վաշինգտոնից հատուկ ժամանած ԱՄՆ-ում ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամ լրագրող Հայկարամ Նահապետյանը  ներկայացրել է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը և պատմել է նկարահանումների մասին, որոնք նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի մասնակցությամբ իրականացվել են ԱՄՆ-ի հինգ նահանգներում:

Նշենք, որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:  Նախագծի շրջանակներում 2009 թվականի նոյեմբերից սկսած պատրաստվել է Սումգայիթի, Մարաղայի, «Օղակ» գործողության վերաբերյալ հինգ լեզուներով վավերագրական ֆիլմաշարը, հիմնվել ու գործարկվել է Karabakhrecords կայքը: Հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր: Նախագծի շրջանակներում պատրաստվել են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) բրոշյուրներ, որոնք ներառում են տեղեկություններ «Սովորական ցեղասպանություն» նախագծում ընդգրկված իրադարձությունների մասին: «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը թարգմանված է ռուսերեն և անգլերեն, նախատեսվում են այլ լեզուներով թարգմանություններ ևս:

Ֆիլմի ցուցադրումից հետո մոդերատոր Արա Փողիկյանը մոտեցել է բարձրախոսին և խնդրել է բոլորին հոտնկայս արտասանել «Հայր մեր»-ը:

«Տեսածից հետո այլ խոսքեր ես չեմ գտնում», - ասել է Փողիկյանը:

Ելույթ է ունեցել նաև Քեթրին Ղազարյանը` դժվարությամբ զսպելով արցունքները:

«Ես չորրորդ սերնդի ամերիկուհի եմ: Իմ որոշ ծանոթներ` երիտասարդ ամերիկահայեր, կարծում են, որ մենք պետք է մոռանանք Ցեղասպանության թեման և ապրենք իրականությամբ: Բայց ես նրանց միշտ պատասխանում եմ, որ մեզանից բացի ոչ ոք չի պայքարի արդարության համար, նաև նրա համար, որ թույլ չտան 1915թ-ի և 1990թ-ի Բաքվի իրադարձությունները: Ես ցնցված եմ տեսածովս... Ֆիլմում կան բեմադրված տեսարաններ, և չնայած ես հասկանում էի, որ էկրանին դերասաններ են, միևնույնն է` այդ կադրերը ցնցեցին ինձ, որովհետև դրանք հիմնված են այն մարդկանց իրական պատմությունների վրա, ովքեր վերապրել են այդ սարսափը», - հայտարարել է Ք. Ղազարյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում:

Արմատներով Ղարաբաղից Բաքվի հայ Կարեն Բաղդասարյանն ընդգծել է նման ֆիլմերի կարևորությունն այն տեսանկյունից, որ աշխարհը իմանա Ադրբեջանում իրականացված հայերի ցեղասպանության մասին ճշմարտությունը:

Երևանցի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը, ով արդեն մի քանի տարի է աշխատում է Ռոդ Այլենդում, նշել է, որ իր պարտքն է համարել կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը: «Այդպիսի բանը հնարավոր չէ մոռանալ և հնարավոր չէ ներել», - ասել է նա:

Անդրադառնալով ներկա գտնվող Բաքվից դուրս եկած փախստականներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հայտարարել է. «Դուք` ԱՄՆ-ի քաղաքացիներ, ընտրողներ, ձեր պատգամավորները հաշվի են նստում ձեր կարծիքի հետ: Պատմեք նրանց, թե ինչի միջով են ստիպված եղել անցնել Ադրբեջանի հայերը և ինչ են նրանք ստիպված եղել վերապրել»:

Ռոդ Այլենդում անցկացված հայկական երեկոն ավարտվել է ոչ մեծ համերգով: Ամերիկացի դաշնակահարուհին նվագել է  Կոմիտասի և Բաբաջանյանի ստեղծագործությունները, իսկ Դավիթ Հայրիյանի կատարմամբ քամանչայի վրա հնչել է Սայաթ Նովայի երաժշտությունը:

Մեկ օր անց «Մեկ դար տևողությամբ ցեղասպանություն. Բաքվի Սև հունվարը» ֆիլմը ցուցադրվել է Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու դահլիճում: Հենց այստեղ երկու տարի առաջ անցկացվել է ֆիլմի նկարահանումների մի մասը: Բաքվի հայերը, որոնց վկայությունները ի թիվս այլոց ցուցադրված են ֆիլմում, այժմ նստած էին հանդիսատեսների շարքերում: Ֆիլմի հերոսներից մեկը` Վալերի Օհանովը ասել է. «Չի լինում մեկ օր, որ ես չհիշեմ Բաքվի իրադարձությունները: Այդ վերքը երբեք չի առողջանա: Եվ Աստված կպատժի վատ մարդկանց»:

Ֆիլմի ցուցադրությամբ միջոցառումը նախատեսվում է մոտակա ժամանակահատվածում անցկացնել նաև ԱՄՆ-ի այլ քաղաքաներում: Ինչպես հաղորդում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը` նախագիծը իր շարունակությունը ունենալու է նաև ընթացիկ տարում. նախատեսված է հրատարակել «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայությամբ» ժողովածուն, բացի դրանից` հեղինակները մտադիր են ձայնագրել նոր տեսահարցազրույցներ Ադրբեջանից դուրս եկած փախստականների հետ, որոնք ներկայումս ապրում են աշխարհի տարբեր երկրներում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}