Հրայր Թովմասյան. Նոր օրենսգրքով ընտրական պրոցեսներում վերահսկողական մեխանիզմերն ավելի են բարձրանալու
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ընտրական նոր օրենսգրքի մշակման համար ստեղծվել է փոքրիկ խումբ, որում ընդգրկված է նաև ինքը:
«Եվ արդարադատության նախարարությունը, և կառավարության աշխատակազմը, աշխատանքներն արդեն տանում են, կա որոշակի նյութ, բայց այս փուլում այն դեռ պատրաստ չէ հանրային դարձնելու»,-ասաց նա:
Հարցին, թե խմբի աշխատանքներում ներգրավվա՞ծ չեն ընդդիմադիր գործիչներ, Թովմասյանն արձագանքեց. «Ասում են, որ կիսատ եփած ճաշը լավ չի հրամցվել: Կա խնդիր Սահմանդրությունն իրացնելու, մեխանիզմենրը հասկանալու հետ կապված, որից հետո, վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկումները կընթանան»:
Հ.Թովմասյանի խոսքով, նոր օրենսգրքով ընտրական պրոցեսներում վերահսկողական մեխանիզմերն էլ ավելի են բարձրանալու, այդ ուղղությամբ որոշակի տեխնիկական հագեցվածություն կլինի:
«Վերահսկողության էլեկտրոնային համակարգերի տարբեր եղանակներ են քննարկվում, համակարգերից որոնք 100 տոկոսով կերաշխավորեն դրանց անխափան աշխատանքը և միաժամանակ հնարավոր կլինի ապահովել թղթային եղանակով վերահսկողություն, ապա դրանք ևս կներդրվեն»,-ասաց նա:
Թովմասյանը վստահեցրեց, որ համամասնական ընտրակարգը չի լինելու մեծամասնականի կրկնություն. «Եթե լինի կրկնություն, ապա կլինի հակասահմանադրական»:
Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակմանը, Հ. Թովմասյանն ասաց, որ այն համակարգը, որը դեռ մշակվում է, 100 տոկոսով արգելելու է այլ անձանց փոխարեն քվեարկությունը, Հայաստանում չգտնվող անձանց փոխարեն քվեարկություն, կրկնաքվեարկությունը. «Էլեկտրոնային համակարգը դա արգելում է»:
«Ինձ համար լավագույն ընտրական օրենսգիրքն այն օրենսգիրքն է, որը վստահություն ներշնչի ընտրական պրոցեսների մասնակցիների կողմից, որ ընտրողի քվեն լիարժեքորեն մինչև վերջ հաշվարկվի»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց