Քաղաքական 15:48 01/02/2016

Իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է այս գինը վճարենք. Ռուստամյան

Պորտֆելների մասին խոսակցությունները վաղ են, որովհետև դրա հետ կապված պայմանավորվածություն գոյություն չունի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե քիչ պաշտոններ են նախատեսվում դաշնակցության համար, Ռուստամյանը պատասխանեց. «Շատի քչի հարց չի: Բանակցություններ են ընթանում նաև այդ հարցի շուրջ, բայց մենք դեռ չենք հասել, որևէ եզրակացության», -հավելեց դաշնակցական պատգամավորը:

Լրագրողը նկատեց, թե խոսակցություններ են գնում Տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարություննները դաշնակցությանը հանձնելու մասին, Ռուստամյանը արձագանքեց. «Կարող եք խոսել բոլոր նախարարությունների մասին: Այս փուլում բոլորի մասին էլ կարելի է խոսել, քանի դեռ համաձայնություն չի եղել: Համաձայնություն կլինի, կհայտարարենք»:

Նա հստակեցրեց, որ համագործակցության առաջարկն արվել է Հանրապետական կուսակցության կողմից և շարունակեց. «Մենք քննարկել ենք ու ներկայացրել ենք մեր մոտեցումները: Այդ մոտեցումները, ի վերջո, պետք է ի մի բերվեն, որից հետո կհապարակվեն»:

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավարը նկատեց, որ իրենք իշխանափոխության հիմքերը դրել են, և «ժողովուրդը ընտրությունների միջոցով իշխանափոխության հասել է»:

«Երկու հիմնական հարց է փոխվել երկրում` կառավարման համակարգը և ընտրական համակարգը: Ես վստահ եմ, որ այդ ամենի արդյունքում 2017-ին մենք ունենալու ենք աննախադեպ որակով ընտրություններ», -հավելեց դաշնակցականը:

Խոսելով Հանրապետական կուսակցության հետ համագործակցության մասին, Ռուստամյանն ասաց, որ սա իրական կոալիցիա չի կարող լինել, քանի որ նախագահական համակարգում նման բան չի լինում: Նա ասաց, որ եթե իրենք ոչինչ չկարողանային փոխել, չէին մտնի համագործակցության մեջ:

«Արդեն փոխել ենք: Համակարգն ենք փոխել: Սահմանադրական նոր կարգ ենք փոխել: Այդ ամենը կատարել է Դաշնակցությունը` հինգը պատգամավորով: Եթե մենք չմտնեինք այս պրոցեսի մեջ, հաստատ նման փոփոխություն չէր լինի: Մի՞թե ձեզ համար դա ակնհայտ չէ», -հավելեց պատգամավորը:

Սահմանադրական փոփոխություններից հետո, ըստ Ռուստամյանի, իրենք սկսելու են մայր օրենքից բխող մյուս բոլոր օրենքները փոփոխել, որ «ունենանք այս Սահամանդրությունից բխող օրենքներ»:

«Դուք կտեսնեք, որ այս Սահմանադրությունը մեր երկրի համար նոր շունչ է տվել, նոր էջ է բացել: Մենք դա ապացուցելու խնդիր ունենք ոչ միայն «այո» ասողներին, այլ նաև «ոչ» ասողներին: Կողքից դիտորդի դերում հանդես գալով այդ խնդիրը չէինք կարող լուծել: Իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է այս գինը վճարեմ, քան ազգովի պետությունը կորցնելու գինը վճարենք: Դրա համար էլ մենք այս ճանապարհով ենք գնացել ու միշտ էլ չենք վախեցել վարկանիշի կորստից»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը ` ընդգծելով, որ «իշխանությունը հեղինակազրկված է, բայց այդ նույն իշխանություններին ժողովուրդը ձայն է տալիս»::

Նա վստահեցրեց, որ ունենալու ենք «ավելի լավ Հայաստան», թեկուզ այս ընթացքում իրենց «մի քիչ հայհոյելու գնով» ու հիշեց Սևակի տողերը.

«Հանուն Գալիք վառ խարույկի
Ես պատրաստ եմ այսօր ծխալ
Հանուն վաղվա ճշմարտության
Թող որ լինեմ այսօր սխալ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:39
Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
«Մեր ամենակարևոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը և նպատակի սահմանումն ու նրան հասնելը»,- Երևանում տարբեր բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
15:25
Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց  Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Աղբյուր` Panorama.am
14:05
Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները, շրջելով բուհերով, այս պահին հասել են միրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում են։ Անցորդները...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է «Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին։ Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
«ՀյաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
«Տարիներ շարունակ շարունակվող նվաստացումը, հայրենիքի կորուստը, արյունը, որ հեղվեց ու դեռ էլի կհեղվի, եթե այս ռեժիմը մնա իշխանությանը......
Աղբյուր` Panorama.am
13:14
Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Վերջապես արդարությունն այս երկրում պետք է վերականգնվի. Զոհված զինծառայողի հայր
«Մեր տղաները պայքարում էին այն մի բուռ, թիզ հողի համար, որ այսօր մեկ գրչի հարվածով ցանկանում են նվիրաբերել թշնամուն»։
Աղբյուր` Panorama.am
13:04
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին Տերյան փողոցում միացավ Գրիգորի Խաչատուրովը։ Նրան դիմավորեցին ծափահարություններով,...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել, որ ձգտում է իշխանության, կրոնապետության, աբսուրդի ժանրից է»։
Աղբյուր` Panorama.am
12:50
Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
«Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»,-պատասխանելով վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածությունների  շարքում նաև Արման Թաթոյանի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Այս շարժումը հստակ ուղերձ ունի. Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս կարողացել երկիրը ղեկավարել, չե՛ս կարողանում երկիրը կառավարել, ակնհայտ է, չես...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո»  երգով։ Ինչպես նշվում է DW-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
«Մարդիկ ստեղծեցին այդ կենծ միֆը, Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել 2001 թվականին `Սևանի թերաղզում, երբ Վեհափառի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
12:59 10/05/2024

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}