Մեր առջև նոր մարտահրավերներ ու վտանգներ են կանգնած. Տիգրան Սարգսյան
«Մենք գիտակցում ենք, որ մեր ուսերին լուրջ խնդիր է դրված եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատասխանատվություն է կրում ինտեգրացիոն գործընթացների համար: Եվ մենք պետք է այդ խնդիրները կարողանանք լուծել», -այսօր Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Վերջինը պաշտոնը ստանձնել է փետրվարի 1-ին:
Նրա խոսքով, հանձնաժողովի անդամ երկրները գրեթե բոլորը իրականացրել են իրենց պարտականությունները, ինչը կարևոր է Միության հեռանկարային գործունեության տեսնակյունից:
Հանձնաժողովի հայազգի նոր նախագահը նաև ասել է. «Այսօր մեր առջև նոր մարտահրավերներ ու վտանգներ են կանգնած: Այդ ամենը, իհարկե, ազդում է մեր երկրներում տնտեսական գործընթացների վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ համար հեշտ կլինի լուծել խնդիրները: Մենք պետք է մեկտեղենք մեր ունեցած հարուստ փորձը ու իմաստնություն հանդես բերենք: Վստահ եմ, որ կանգնել պետք չէ, պետք է առաջ շարժվել: Միաժամանակ, պետք է միասնական լինենք: Անելու եմ ամեն հնարավորը, որ այդ միասնությունը լինի մեր թիմում»: