Մայրերը որդիներին բարի ծառայություն մաղթեցին, որդիները մայրերին՝ համբերություն
Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցու բակում այսօր տեղի ունեցավ ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը:
Բանակ ճանապարհած զավակների խոսքին կողքից հետևող ծնողներն ու հարազատները հուզված էին: Նրանք որդիներին առողջություն են մաղթում, բարի ծառայություն, ծառայության ընթացքում հաջողություններ, աշխարհին էլ խաղաղություն:
Հրամանատար Արտակ Տոնոյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ասաց. «Երդումը լոկ իրավական ակտ չէ: Այն կրում է հայրենիքին ու ժողովրդին ծառայելու բարոյական խորհուրդը:
Նորակոչիկներից մեկն էլ խոսելով նաև ընկերների անունից համբերություն մաղթեց ծնողներին. «Չէ՞ որ երկու տարի անց դուք դիմավորելու եք ձեր՝ տղամարդ դարձած տղաներին: Թող բոլոր ծնողների դեմքին միայն ուրախության արցունքներ լինեն, թող որ հայոց աշխարհում խաղաղություն լինի»:
Այնուհետև եկեղեցում կատարվեց զինվորների օրհնության կարգ:
Մանրամասները՝ Panorama.am-ի տեսանյութում, քիչ անց նաև կարող եք դիտել լուսանկարների շարքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց