ՍԱՊԾ ձերբակալված աշխատակիցներն ազատության մեջ են
ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության ձերբակալված երկու աշխատակիցները Կենտրոն և Նորք Մարած վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:
Կալանավորելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը մեկի պարագայում չի բավարարվել, մյուսն էլ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հիշեցնենք, Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ կոմիտեի Երևանի քննչական վարչությունում փետրվարի 3-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության առանձին աշխատակիցների կողմից հունվար ամսին կաշառք պահանջելու վերաբերյալ։
«Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, որի ուղղությամբ անհրաժեշտ է կատարել քննություն՝ նույն օրը Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, 2 անձ ձերբակալվել է»,-ասված էր կոմիտեի հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՍԱՊԾ աշխատակիցների ձերբակալությունից
- ՍԱՊԾ աշխատակիցներ են ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը