Ճաքած ապակիով մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում
Airbus A330 մարդատար ինքնաթիռը ճաքած ապակիով վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Այս մասին գրում է rg.ru կայքը:
Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Պետրոպավլոսկ-Կամչատկա: Թռիչքի ժամանակ դիմապակուն ճաք է առաջացել: Սուրգուտի շրջանում ինքնաթիռը շրջվել էր և վերադարձել Մոսկվա:
«Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան»,- ասել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Airbus A330-ում եղել է 240 ուղևոր, անձնակազմի 10 անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան