Առաջարկվում է «Գովազդի մասին» օրենքում սահմանել «սոցիալական գովազդ» հասկացությունը
Գործադիրի հավանությանն է արժանացել «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելուն:
Նկատի ունենալով, որ օրենսդրության մեջ բացակայում է «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը, առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը: Միաժամանակ դրա համար ավելի բարենպաստ օրենսդրական միջավայր ստեղծելու նպատակով առաջարկվում է գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից սոցիալական գովազդ տարածելու դեպքում: Այն դեպքերում, երբ գովազդակիրը դատարկ գովազդային վահանակները զբաղեցնում է իր կազմակերպության գովազդով՝ առաջարկվում է տուրքի չափ սահմանել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ը:
Այս մոտեցումները կնպաստեն նաև համայնքների տարածքներում դատարկ գովազդային վահանակների նվազմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին