ԿՀՎ-ն հաստատել է, որ ԻՊ-ը քիմիական զենք է կիրառել Սիրիայում և Իրաքում
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով «Իսլամական պետության» գրոհայինները միջոցներ ունեն քիմիական զենք ստանալու, և որ նրանք արդեն այն կիրառել են Սիրիայում և Իրաքում: Փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք ունենք մի քանի օրինակներ այն մասին, որ ԻՊ գրոհայինները մարտի դաշտում քիմիական զենք են կիրառել»,- հայտարարել է Ջոն Բրենանը:
Վերջինս մանրամասնել է, որ տեղեկություններ կան այն մասին, որ ԻՊ գրոհայինները ունեն քիմիական զենք և միջոցներ արտադրելու հասանելիություն, որոնք կարող են գործի դրվել:
Շարունակելով, Բրենանը հավելել է, որ ռիսկը մեծ է այն առումով, որ գրոհայինները կարող են նաև ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով քիմիական զենքի և միջոցների արտահանում իրականացնել դեպի Արևմուտք:
«Կարծում եմ՝ նման հնարավորության հավանականություն կա: Այդ իսկ պատճառով էլ պետք է ներթափանցել այն բոլոր տրանսպորտային ուղիները, որոնք գրոհայինները օգտագործում են»,- նշել է Ջոն Բրենանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց