«Շիրակ կենտրոն». ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրաբերվեց
Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարներով «Շիրակ կենտրոնի» կողմից 3 մանկահասակ երեխաներով ընտանիքի համար գնվել և նվիրաբերվել է նոր և կահավորված բնակարան: Այս մասին հայտնում են «Շիրակ կենտրոնի» ՀԿ-ից՝ նշելով, որ կիսախարխուլ կացարանը քանդվել, տարածքը մաքրվել է շինաղբից, իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ որպես վառելափայտ բաժանվել է անօթևան ընտանիքներին:
«Ծխի ու մրի մեջ կորած կացարանը, որտեղ երիտասարդ ընտանիքը, նույնիսկ տնակ էլ չէր, այլ փոքրիկ կրպակ էր: Առնվազն վերջին տասնամյակում այս ընտանիքի ահավոր ծանր կենցաղային և կացարանային պայմանները, Գյումրի ժամանող լրագրողների և հյուրերի համար, կարծես թե դարձել էին, այսպես կոչված «քաղաքի այցեքարտը»»,-ասված է ՀԿ հաղորդագրության մեջ: