Թուրքիայի տարածքից Սիրիա են ներխուժել 500 գրոհայիններ
Թուրքիայի տարածքից Սիրիա են ներխուժել ավելի քան 500 գրոհայիններ: «Ռիա նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին գրում է բրիտանական «Guardian» պարբերականը:
Բրիտանական թերթը հղում կատարելով երկրի տարածքում գործող մարդու իրավունքնրի պաշտպանության (SOHR) սիրիական կազմակերպությանը, նշում է, որ առնվազն 500 գրոհայիններ հատել են Բաբ էս Սալամ անցագրային կետը և շարժվել դեպի սիրիական Ազաս քաղաք:
Ինչպես «Guardian»-ին հաղորդել է կազմակերպության ղեկավար Ռամի Աբդելը գրոհայինների հինմական նպատակը քրդերի դեմ պայքարում ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելն է: Նշենք, որ քրդական ուժերը այս հատվածում նշանակալի հաջողություններ են գրանցել: Նա հաստատել է այն տեղեկությունները որ նրանց շարքում կան նաև «ԻՊ» զինյալներ: Աբդելը շեշտել է, որ նրանք զինված են:
Բրիտանական պարբերականը հայտնում է, որ դեռևս փետրվարի 14-ին ծանր և թեթև զինատեսակներով զինված շուրջ 350 զինյալներ թուրք-սիրիական սահմանը հատել են Ատմե անցակետի մոտակայքում: Աղբյուրի փոխանցմամբ, Հալեպի շրջանում գտնվող և թուրք-սիրիական սահմանից 8կմ. հեռավորության վրա տեղակայված Ազաս քաղաքում քրդական ուժերը նշանակալիորեն ետ են շպրտել ընդդիմության զինված ուժերին:
«Guardian»-ը նաև նշում է, որ սիրիական կառավարական զորքերի դեմ կռվող ուժերը վերջիններիս հարձակման մեկնարկից հետո բոլոր ուղղություններով կրում են պարտություններ: Ընդդիմությունը այդուամենայնիվ, շարունակում է վերահսկել Ազասը, ինչպես նաև Հալեպից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մառեա քաղաքը:
Դրա հետ մեկտեղ, սիրիական քրդերի առաջխաղացումից վախեցած Թուրքիայն շարունակում է հարձակվել նրանց դիրքերի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ Անկարան մտադիր չէ դադարեցնել ռմբակոծությունները:
Նշենք, որ երկու օր առաջ թուրքական կողմը հերքել է իր զորամիավորումների՝ Սիրիա ուղարկելու վերաբերյալ տեղեկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց