Մերկելը գործարարներին համբերության կոչ է արել ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները ուժեղ հարված են հասցնում գերմանացի գործարարներին, հետևաբար վերջիններս պետք է համբերատար լինեն մինչ դրանց չեղարկումը: Այս մասին փոխանցում է «Վեստի.ուա»-ն:
Ինչպես նշվում է, Մերկելը նման հայտարարությամբ է հանդես եկել կառավարող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության տնտեսական խորհրդի նիստում:
Աղբյուրի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում բիզնես ոլորտին, ուստի գործարարները պետք է համբերություն ցուցաբերեն մինչ պատժամիջոցները կչեղարկվեն:
Որպես պատժամիջոցների շուտափույթ չեղարկման պայման՝ կանցլեր Մերկելը կրկին շեշտել է Ուկրաինայի հարցով Մինսկյան պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինսկյան պայմանավորվածությունների կատարման ժամկետը երկարաձգվել է մինչ 2016 թվականի վերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց