Պետդուման կքննարկի բացակայությունների պատճառով պատգամավորներին մանդատից զրկելու հարցը
ՌԴ պետդումայի խորհուրդը հաստատել է օրինագիծը, որը թույլ կտա խորհրդարանին խմբակցությունների նախաձեռնությամբ զրկել մանդատից այն պատգամավորներին և սենատորներին, ովքեր կանոնավոր բացակայում են նիստերից: forbes.ru կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է դումայի ստորին պալատի փոխխոսնակ Իվան Մելնիկովը:
Փաստաթուղթը քննարկվելու է Պետդումայում մարտի 18-ի նիստի ընթացքում:
Այս օրինագիծը 2015 թվականի հուլիսին դումայի քննարկմանն է ներկայացրել «Արդար Ռուսաստան» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ փաստաթղթի ընդունումից հետո մտադիր է նախաձեռնել «Արդար Ռուսաստան» խմբակցությունից երկու պատգամավորի մանդատից զրկելու գործընթաց:
Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը ցանկանում է հեռացնել իր անդամներից Իրինա Չիրկովային, ով բաց է թողել 300 նիստ: Ըստ աղբյուրի, բայց այս երեք պատգամավորից, դումայում կան այլ պատգամավորներ, ովքեր հաճախ են բացակայում:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները