Ճապոնիայում սակուրաների ծաղկումն այս տարի ավելի շուտ է սկսել
Ճապոնիայում սակուրաների ծաղկումը երկու օր շուտ է սկսել, քան նախորդ տարի, գրում է ՏԱՍՍ-ը: Սակուրան ճապոնական բալենու տեսակ է, որը համարվում է երկրի խորհրդանիշը:
Օդերևութաբանական ազգային ծառայության հաղորդմամբ՝ առաջին ծաղիկները ծառերի վրա հայտնվել են Ֆուկուոկա քաղաքի նույնանուն պրեֆեկտուրայում:
Առավել վաղ ծաղկումը, 2015-ի հաﬔմատ, օդերևութաբանները կապում են Ցելսիուսի սանդղակով 20 աստիճանից բարձր ջերմ եղանակային պայմանների հետ: Աﬔն տարի մարտի սկզբից սակուրաներին մշտապես հետևում են Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տեսուչները: Առաջին 5 ծաղիկների հայտնվելուն պես սկսվում է բնակիչների և զբոսաշրջիկների սիրելի ժամանակաշրջանը:
Սակուրայի ամբողջական ծաղկման շրջանը կլինի ապրիլի կեսին, ինչի արդյունքում բոլոր այգիները ուղղակի կընկղմվեն վարդագույնի բոլոր երանգներով ծաղիկների ﬔջ:
Ճապոնացիները սակուրան համարում են իրենց երկրի խորհրդանիշը, իսկ ծաղիկը ոչ պաշտոնական զինանշանի կարգավիճակ ունի: Բալենու այս ծառատեսակի ծաղկումը ճապոնացիներն ասոցացնում են թեթև տխրության զգացման և գեղեցկության վաղանցիկության հետ:
Սակուրաների մասին առաջին հիշատակուﬓերը ճապոնական գրականության ﬔջ կարելի է գտնել դեռ մ. թ. ա. 712 թ.: Ճապոնիայում հաշվարկվում են սակուրայի 5 հիﬓական և 200-ից ոչ պակաս հիբրիդային տեսակներ:
Լուսանկարներում պատկերված են նախորդ տարվա խաղկած սակուրաները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ