Շվեյցարացիները ևս աջակցում են Գյումրու անօթևան ընտանիքներին. «Շիրակ կենտրոն»
Շվեյցարիայի Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ օրերս կայացել է բարեգործական մի շատ կարևոր միջոցառում` նվիրված Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու գործին: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
Եվրոպայում ճանաչված շվեյցարացի ճարտարապետ, պրոֆեսոր Զնոտզին նաև խոստացել է աջակցել Գյումրու պատմամշակութային հուշարձաններով հարուստ կենտրոնի վերականգնման և ճարտարապետական ձևավորման աշխատանքներին: Իսկ շվեյցարացի մի խումբ բժիշկներ էլ իրենց ծառայությունն են առաջարկել տնակներում ապրող երեխաների առողջական խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում բնակություն հաստատած, իտալացի բարերար, «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ Անտոնիո Մոնտալտոն, ով իր հետ բերել էր գյումրեցի կանանց ձեռքի աշխատանքները: