AsiaNews. Թուրքիան աջակցում է մուսուլմանական Ադրբեջանին ընդդեմ քրիստոնեական Ղարաբաղի
Իտալական «AsiaNews» պարբերականը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրադրության սրմանը, գրել է.
http://www.asianews.it/notizie-it/Si-combatte-al-confine-del-Nagorno-Karabakh.-Putin-chiede-il-cessate-di-fuoco-immediato-37111.html
«Լեռնային Ղարաբաղի սահմաններում կռիվ է: Պուտինը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: Ըստ շրջանառվող տեսակետի՝ 1994թ-ից ի վեր աննախադեպ այս հարձակման հետևում կանգնած է Թուրքիան, ով բացահայտ աջակցում է մուսուլմանական Ադրբեջանին՝ընդդեմ քրիստոնյա Ղարաբաղի, որպեսզի անկարգությւոններ հրահրի Ռուսաստանի համար ծայրամասային, սակայն ռազմավարական մեծ կարևորություն ունեցող այս տարածաշրջանում»:
Պարբերականը մատնանշում է նաև միջազգային հանրությանը, մեղադրելով նրան Ադրբեջանի կողմից հրադադարի բազմաթիվ խախտման դեպքերը լռության մատնելու մեջ, ինչը միայն ամրապնդել է Բաքվի անպատժելիության զգացումը:
Պարբերականը նաև նշում է, որ տարիներ առաջ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը անարդարացիորեն Ստալինի որոշմամբ մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ, սակայն Ղարաբաղն արդեն 25 տարի է անկախ է և շարունակում է Հայաստանի աջակցությամբ պայքարել իր անկախության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ