RT-ը ՝ «Գրադից» անչափահաս երկու երեխաների վիրավորվելու մասին
Ռուսական միջազգային RT հեռուստաալիքի լրագրող Մուրադ Գաջիևը այցելել է Ստեփանակարտի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ հսկողության տակ գտնվող 11 և 12 երեխաներին, ովքեր ապրիլի 2-ի առավոտյան վիրավորվել էին Մարտունիի դպրոցներից մեկի բակում ադրբեջանական կողմի հրետակոծման արդյունքում։
NKR children's hospital ICU unit. So far; 7 #Armenian civilians killed or wounded. None reported on #Azerbaijan side pic.twitter.com/ivryE228qf
— Murad Gazdiev (@MuradoRT) April 3, 2016
Հիշեցնենք, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորվել էին երեք երեխա։ Ստացված վերքերից մահացել էր 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ