ԵԱՀԿ ԽՎ նախագահ. Մարտերը պետք է դադարեցվեն
Հետևելով ԼՂ հակամարտության գոտում շփման գծում լարվածության աճի վերաբերյալ հրապարակումներին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հանդես են եկել միասնական հայտարարությամբ` կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Այս մարտերը պետք է դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչ օրս չափից շատ կյանքեր է խլել: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և ցուցաբերել առավելագույն զսպվածություն հետագա լարվածությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և հակամարտության խաղաղ կարգավորմանը նրանց ցուցաբերած ջանքերին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
- ԱՄՆ-ն դատապարտել է հրադադարի ռեժիմի «լայնամասշտաբ» խախտման դեպքերը
- Իրանի Մեջլիսի նախագահ. Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում
- Հակառակորդը շարունակել է ագրեսիվ գործողությունները. ԼՂՀ ՊԲ
- Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպաններին
- Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի առնչությամբ
- Օլանդ. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով