Ղազախստանի արտգործնախարարությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել սահմանված հրադադարը
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ուշադրությամբ հետրում է Լեռնային Ղարաբաղի շուրտ տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ասվում է Ղազախստանի ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
«Արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Լուրջ անհանգստություն ենք հայտնում ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման և մարդկային կորուստների մասին տեղեկությունների կապակցությամբ: Կոչ ենք անում կողմերին հանդես բերել զսպվածություն և խստորեն հետևել հրադադարի մասին պայմանավորվածություններին: Պաշտպանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ևս մեկ անգամ հաստատում ենք մեր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԼՂ խնդրի փոխզիջումային լուծման որոնումների ինտենսիվացման օգտին և հույս ունի, որ կողմերը կառուցողական դիրքորոշում կորդեգրեն խնդրի կարգավորման առաջընթացի հասնելու համար»,-ասված է հայտարարության տեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ