Մարտակերտում ռուսական ԶԼՄ-ի լրագրողները ընկել են ադրբեջանական հրետակոծության տակ
Sputnik Armenia ռուսական առցանց լրատվամիջոցի լրագրողները ԼՂՀ Մարտակերտի շրջանում ընկել են ուժեղ հրետակոծության տակ։ Հաղորդվում է, որ լրագրողները չեն տուժել։
BREAKING Sputnik Armenia reporters come under fire in Nagorno-#Karabakh https://t.co/Gvj0cQxj7q #KarabakhNow pic.twitter.com/qo8JxI5W5N
— Sputnik (@SputnikInt) April 3, 2016
Ռուսական RT-ն փոխանցմամբ՝ Մարտակերտի շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը ասել է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան կողմում թշնամու հրետակոծությունները չեն դադարել նույնիսկ Ադրբեջանի կողմից «միակողմանի հրադադար» հայտարարելուց հետո։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել էր, որ Ադրբեջանի կողմից «միակողմանի հրադադար» հայտարարելը «ընդամենը տեղեկատվական ծուղակ» է։ Զուգահեռաբար, ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ «սա շահարկում է»:
«Նրանք գիտեն, որ միաջազգային ոչ մի կազմակերպություն չի գա և տեղում չի ստուգի իրավիճակը, դրա համար էսպես հայտարարություններով փորձում են մոլորեցնել, բայց նրանց մոտ չի ստացվի: Սա բնորոշ է Ադրբեջանին և սա շահարկում է», - ասել էր Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ