Վայք-Սարավան հատվածում Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք - Սարավան ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների կուտակում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ երթևեկել են ամառային անվադողերով։ Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը:
Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում. ձյան շերտը 10-15 սմ է: Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս պահին որևէ խցանում չկա, ճանապարհը մաքրված և մշակված է աղով և ավազով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ