Վաշինգտոնում Ալիևը վիրավորվել է ու հենց այնտեղից հրաման արձակել. Իսկանդարյան
«Հարավային Կովկասում որևէ մեկին ձեռտու չէ լայնամաշստաբ պատերազմը, քանի որ այս տարածաշրջանում այսպես թե այնպես շատ են թեժ կետերը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը յուրահատուկ ձևաչափ ունի. «Չգիտեմ աշխարհում նման որևէ այլ ֆորմատ, երբ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը համագործակցում են, քանի որ նրանք մի շարք այլ խնդիրների վերաբերյալ լիովին տարբեր կարծիքներ, մոտեցումներ ունեն: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում նրանք համագործակցում են»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչը կարող էր ստիպել Ադրբեջանի նախագահ Ալիևին գնալ իրավիճակի սրման, քաղաքագետն ասաց, որ պետք է մի քանի գործոններ հաշվի առնել, բայց նա առանձնացրեց Ալիևի ացը Վաշինգտոն, այնտեղ կայացած հանդիպումներն ու քննարկումները:
«Անհաջող այց էր, որոշակի սպասումներ է ունեցել, որոնք չեն արդարացվել: Վիրավորել է մարդը, ու հենց Վաշինգտոնից հրաման է արձակել: Նրանք ինչ-որ կերպ պատրաստված էին, բայց նրանց համար էլ անսպասելի էր նման հրամանը: Եթե պլանավորված լիներ, նաև տեղեկատավական դաշտում պատրաստված կլինեին: Դեպքերի մեկնարկի առաջիկա ժամերին ադրբեջանական լրատվական դաշտերում որևէ տեղեկատվություն չկար, իսկ երբ արդեն սկսեցին խոսել, հակասող, նույնիսկ ծիծաղաշարժ հայտարարություններ էին անում»,- ասաց նա: