Վիետնամում ՀՀ դեսպանը ՄԱԿ-ի ներկայացուցչին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական գործողությունները
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցել է Վիետնամի տեղական կառավարման արդյունավետության ցուցանիշներին նվիրված PAPI ՄԱԿ-ի ծրագրի աշխատանքային հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ տիկին Պրատիբհա Մեհտայի հետ:
Դեսպան Վարդանյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին և մասնակիցներին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումները` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց հետևանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին