«Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հ1-ի «Հանրային օրակարգ» հաղորդման ընթացքում անդրադառնալով ԼՂ հիմնախնդիր բանակցային սեղանին նոր փաստաթղթի առկայության մասին լուրերին՝ ասաց. «Աշխատանքային փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել: Երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, այդ փաստաթղթերը փակ փաթեթով հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ»:
«Միակ փաստաթուղթը, որ դեռ չի տրված Վիեննային ի պահ, դա Կազանի փաստաթուղթն է: Ուրեմն, համապատասխանաբար, մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Այո, կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները, և հայտնի են գլխավոր տարրերը: Այս բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն դաշնակցային են, այլև ունեն իրավապայմանագրային հիմքեր. Նալբանդյան
- Դիվանագիտական ձախողումից հետո Ադրբեջանը փորձեց ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, բայց կրկին տապալվեց. ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ