Հասարակություն 16:00 19/04/2016 Հայաստան

Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ

Ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը  կազմակերպում  են  Aurora Dialogues  քննարկումներ՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների և մարդասիրության ոլորտում հայտնի անձանց մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Այս մասին հայտնում են «Ավրորա» մրցանակի մամուլի ծառայությունից: 

Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Կքննարկվեն մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։ Այս քննարկումները հնարավորություն են տալիս «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին  մտքեր ու տեսակետներ փոխանակել վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։

Aurora Dialogues  քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:

Քննարկման մասնակիցներին կողջունի 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:

Aurora Dialogues-ը կընթանա հետևյալ հարցերի շուրջ.

• Հումանիտար հիմնախնդիրների իրադրությունն աշխարհում. քննարկումը կսկսվի հատուկ այս նպատակով պատվիրված և իրականացված The Humanitarian Index հարցման տվյալների արդյունքների հրապարակմամբ։ Վեց տարբեր տնտեսական սեկտորներում կատարված այս հարցումը երեւան է հանում հասարակության պատկերացումները հումանիտար հիմնախնդիրների, առաջնահերթությունների և հաշվետվողականության վերաբերյալ։ Նիստի ընթացքում կքննարկվեն հետազոտության արդյունքները՝ ներառյալ համաշխարհային ընկալումները փախստականների ճգնաժամի, պաշտպանելու պարտավորության, ինչպես նաև հումանիտար ճգնաժամերի դեմ պայքարի կարիքներին օժանդակելու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների շուրջ։ Քննարկման մասնակիցները կվերլուծեն համաշխարհային հումանիտար «կիզակետերի» աշխարհագրությունը և կկքննարկեն, թե ինչ պետք է անել այդ շրջաններին արդյունավետ օգնություն հատկացնելու համար։
• Փրկելով աշխարհի փախստականներին՝ Սիրիա և այլուր. միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը կզեկուցի հակամարտությունների կանխարգելման և լուծման գործում իր ունեցած ներդրման և որպես առաջամարտիկ՝ «Պաշտպանելու պարտավորություն» նախաձեռնության հետ համատեղ գործունեության մասին։ Նիստի պատվավոր մասնակիցներն ապա կքննարկեն հարկադիր միգրացիայի բուն պատճառները, կգնահատեն պատմությունից քաղած դասերը և կվերլուծեն այն տարբերակները, որոնցով մարդասիրական համայնքը տարբեր կառույցների հետ համագործակցելով կարող է քայլեր ձեռնարկել այդ հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով։
• Կանանց դերը միջազգային մարդասիրական համայնքում. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգի նախագահությամբ նիստը կընթանա միջազգային մարդասիրական համայնքի՝ լայն և տարաբնույթ փորձ ունեցող բացառիկ կին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում գնահատական կտրվի կանանց ներդրմանը մարդասիրական գործին և այն դերին, որոնք վերջիններս կարող են կատարել իբրև սոցիալական փոփոխության գործոն։
• Ճգնաժամերի լուսաբանում (Լրատվության դերը ). ABC լրատվական ցանցի նախկին հաղորդավար Թեդ Քոփելի հետ կքննարկվի լրատվության կատարած կարևոր դերը հումանիտար ճգնաժամերի լուսաբանման, դեպքի վայրից ռեպորտաժների կազմակերպման և լայն լսարանին տեղեկատվության տրամադրման գործում։ Մասնակիցները տեսակետներ կփոխանակեն հումանիտար ճգնաժամերի մասին իրազեկվածության բարձրացման, հանրային կարծիքի ձևավորման, հրատապ արձագանքման անհրաժեշտության կարևորման և բացասական դերակատարներին դիմագրավելու ջանքերն ուղղորդելու գործում լրատվության կատարած դերի շուրջ։ Քննարկումը կանդրադառնա նաև լրատվական դաշտի կառուցվածքի փոփոխություններին, ինչպես նաև հումանիտար ճգնաժամների մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում սոցիալական մեդիայի եւ շուրջօրյա լրատվության ընձեռնած հնարավորություններին։

Aurora Dialogues քննարկումների մասնակցիներից են՝
• Մարգարիտ Բարանկիցե՝ «Խաղաղության տան» հիմնադիր, «Ավրորա» մրցանակի հավակնորդ,
• Ջոյս Բարնաթան՝ Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ,
• Դոկտոր Շիրին Էբադի՝ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
• Էնրիկե Էգուրեն՝ Protection International (Միջազգային պաշպանություն) կազմակերպության նախագահ,
• Գարեթ Էվանս՝Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
• Դոկտոր Լեյմա Գբովե՝ Նոբելյան դափնեկիր, խաղաղության լիբերիացի ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
• Սայիդա Ղուլամ Ֆաթիմա` Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար, «Ավրորա» մրցանակի հավակնորդ
• Դեյվիդ Իգնեյշըզ` գրող, The Washington Post օրաթերթի սյունակագիր
• Հինա Ջիլանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
• Թեդ Քոփել՝ ABC լրատվական ցանցի նախկին հաղորդավար
• Դոկտոր Ջոզեֆին Կուլեա՝ Samburu Girls Foundation-ի (Սամբուրու աղջիկների հիմնադրամ) հիմնադիր և գործադիր տնօրեն
• Սթիվ Քյուրքչյան՝ գրող, The Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի հիմնադիր և վաշինգտոնյան գրասենյակի նախկին ղեկավար
• Դոկտոր Էդվարդ Լաք՝ Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային և հանրային հարաբերությունների պրոֆեսոր,  մասնագիտացումը՝ միջազգային հակամարտություններ լուծում (Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի ֆակուլտետ)
• Դոկտոր Սթիվեն Լաքերթ՝ Հոլոքոստի ուսումնասիրության Լևինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտ
• Արյե Նայեր՝ Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ
• Դեյվիդ Թոլբերթ՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ
• Դոկտոր Ջեյմս Սմիթ՝ Aegis Trust կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն
• Նենսի Սոդերբերգ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ
• Ջիլիան Սորենսեն՝ Միջազգային փրկարար հանձնաժողովի անդամ, United Nations Foundation-ի ավագ խորհրդատու

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}