Հասարակություն 14:23 22/04/2016 Հայաստան

ՀՀ անտառվերականգնման աշխատանքների ծավալը 2015 թ-ին հասել է գրեթե զրոյական մակարդակի. Ինգա Զարաֆյան

2009 թվականից սկսած Հայաստանի անտառվերականգնման աշխատանքների ծավալը կրճատվել է 6 անգամ՝ 2015 թվականին հասնելով գրեթե զրոյական մակարդակի: Այս մասին այսօր լրագրողների հետո զրույցում ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ հավելելով, որ 2016 թվականին անտառների վերականգնման համար կառավարությունը ոչ մի դրամ չի հատկացրել:

Պաշտոնական տվյալներով, ըստ նրա, 2015թ-ին հատվել է մոտ 26 հազար խմ բնափայտ, ինչը 2,8 անգամ քիչ է, քան 2004թ-ին:

«Բայց եթե նայենք անկախ փորձագիտական գնահատականները, ապա կտեսնենք, որ Հայաստանում տարեկան ապօրինի հատվում է մոտ 650-700 հազար խմ բնափայտ: Դա նշանակում է, որ ամբողջը հատվում է անօրինական ճամանապարհով»,-ասաց Ինգա Զարաֆյան:

Ըստ բնապահպանի՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որի համաձայն պետական անտառային տարածքներում թույլատրվում է իրականացնել կառուցապատում:

Ինգա Զարաֆյանի խոսքերով՝ անտառային տարածքում շինարարության համար թույլտվության տրամադրման դեպքում կտրուկ կավելանա անտառհատումների ծավալը:

«Մենք կարծում ենք, որ այսպիսով փորձ է արվում ոչ օրինական անտառհատումները օրինականացնել, ինչը լրջագույն խնդիր է: Եթե մենք օրինականացնենք, ապա կկորցնենք մեր անտառները»,- նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահը:

Նրա խոսքերով՝ այդ նախագիծն արդեն քննարկման է դրվել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովում:

«Մենք դիմում ենք գրել և պատրաստվում ենք այդ վտանգավոր նախագիծը հետ կանչել ԱԺ-ից »,- ասաց նա: 

Նշվեց նաև, որ այս հակաբնապահպանական նախագծի մշակման աշխատանքներին բնապահպանները չեն մասնակցել, և ամբողջ փոփոխությունները, ըստ Ինգա Զարաֆյանի, արված է միայն նրա համար, որպեսզի արդեն կառուցված օբյեկտներն օրինականացվեն և շարունակեն նոր կառուցապատումներն անտառապատ տարածքներում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանն էլ նշեց, որ 1990-ականներին Հայաստանում անտառածածկ էր 334.100 հա տարածք, ինչը կազմում էր հանրապետության ընդհանուր տարածքի 11,2 տոկոսը, այսօր այն կազմում է 9-9,5 տոկոս:

«Այսինքն՝ երկու Երևանի չափ անտառ 20 տարվա ընթացքում ոչնչացրել ենք: Այս տենդենցը չի կարող շարունակվել: Սա լուրջ հարց է և պետական մարմինները, հասարակությունը պետք է աշխատեն այս ուղղությամբ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, Ալեն Ամիրխանյանն ասաց, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 3-4 տոկոսը և մոտ 3-4 տոկոսն աշխատատեղերը զբաղեցնում են հանքարդյունաբերողները, բայց այն մեծ դեր ունի արտահանման մեջ: 

«Հանքարդյունաբերական արտադրանքը կազմել է Հայաստանից արտահանման 20 տոկոսը, բայց դա չի նշանակում, որ ցանկացած հանք պետք է բացել ու շահագործել: Որևէ քաղաքականություն չկա, ի վերջո մենք պետք է  հասկանանք, թե ինչն է մեր երկրին պետք»,- ասաց նա:

Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ 1 հա բաց հանքավայրի շահագործումը շրջակա միջավայրի աղտոտումը տասն անգամ ավելացնում է:

«Բնապահպաններն առաջարկում են, որ նոր հանքեր չբացեն մինչև չհասկանանք, թե  ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել հողերի և ջրի աղտոտման կանխարգելման համար»,- ընդգծեց բնապահպանը: 

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ պետք է փորձել կարգի բերել այն, ինչ արդեն ունենք, հետո նոր մտածել նոր  հանքերի շահագործման մասին: 

Նշենք, որ ապրիլի 22-ին նշվում է Երկիր մոլորակի օրը, ուստի բնապահպանները ևս մեկ անգամ ավելորդ չեն համարում բարձրաձայնել բնապահպանական առկա խնդիրների մասին:

Կարինե Դանիելյանը նշեց, որ դեռևս 1992թ-ին աշխարհի 1600 գիտնականներ ահազանգեցին այն մասին, որ մարդկությունը հակասության մեջ է մտել բնության հետ, որի հետևանքով էկոհամակարգերի այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, բնությունն այնպես է կարող է փոխվել, մարդը տասնամյակներ անց այլևս չի կարողանա այդ համակարգում ապրել:

«20 տարուց ավելի է անցել, գլոբալ էկոլոգիական ճգնաժամը շարունակվում: Եւ ՄԱԿ-ը խիստ անհանգստացած է»,- նշեց Կ. Դանիելյանը՝ հավելելով, որ 2015թ-ին ընդունվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագիրը, որը պետք է իրականացնի մինչև 2030թ-ը:

Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագրին: Կայուն զարգացման ծրագիրն ունի 17 նպատակ, որոնցից 9-ն ուղիղ էկոլոգիական են, մյուսները` կապված են էկոլոգիայի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}