Հայ-ռուսական հարաբերություններն ընթանալու են երկու ժողովուրդների ստեղծված ավանդույթին համապատասխան. Մինասյան
Ապրիլյան քառօրյա պատերազմը լակմուսի թուղթ էր, ավելի ցայտուն դարձրեց, որ հայ զինվորը ոչ միայն խիզախ է, այլև պատրաստակամ է ամեն տեսակ ոտնձգություններին հակահարված տալու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավորր Մկրտիչ Մինասյանը՝ շեշտելով, որ ազգովի պետք է նեցուկ լինենք, մեր զինվորին ու սպային:
Ներքին քաղաքական կյանքից պատգամավորն առանձնացրեց երկրի առաջին և երրորդ նախագահների հանդիպումը, որով ըստ նրա, քաղաքական կյանքում ձևավորվեց ողջունելի մի նոր մշակույթ՝ ջանքերը, մտորումները համատեղելու:
«Առանձին քաղաքական գործիչներ կան, որոնք ուղղակի չափն անցնում են իրենց ճղճղոցներով: Պետք է հասկանալ, որ իրենց արածով ջուր են լցնում թշնամու ջրաղացին»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և դրա հեռանկարին, ԱԺ պատգամավորը նշեց. «Դրանք ընթանալու են երկու ժողովուրդների դարերով ստեղծված ավանդույթին համապատասխան՝ բարեկամություն և համագործակցություն վրա»: