Արցախի անկախության ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայաստանի «ոսկե փամփուշտը». Սերգեյ Մինասյան
Այն որոշումը, որը կայացվեց կառավարության կողմից Արցախի հանրապետության ճանաչման հետ կապված տրամաբանական շարունակությունն է Հանրապետության նախագահի ապրիլյան հայտարարության, որտեղ ասված էր, եթե Ադրբեջանը շարունակի գնալ հետագա էսկալացիայի, վերսկսկի լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ապա Հայաստանը կճանանչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Կարծում եմ բոլորին հասականալի է, թե ինչու այս անգամ կառավարությունը որոշեց հավանություն տալ այս նախագծին, ի տարբերություն նախորդ փորձերի, ներկայումս փոխվել է քաղաքական իրավիճակը և այն ինչ-որ նպատակահարմար չէր նախորդ փուլերում, կարծում եմ և բարոյական, և քաղաքական առումով տրամաբանական է այս պահին: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ այստեղ խոսքը գնում է միայն կառավարության հավանության մասին, այս նախագծի հետ կապված խորհրդարանում կլինեն հետագա քննարկումները»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ ՀՀ նպատակը այս նախագծի և այս քաղաքական նածաձեռության հետ կապված բնականաբար իր մեջ ներառում է նաև հնարավոր ռիսկեր և հետևանքներ. «Բնականաբար Հայաստանը չի ցանկանում ստեղծել մի քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն կտա հակառակ կողմին դա օգտագործել որպես հետագա էսկալացիայի առիթ»:
Ըստ Մինասյանի՝ ԼՂՀ ճանաչման փաստը կարող է դառնալ այն հնարավոր քաղաքական գինը, որը որ Ադրբեջանը պետք է և պարտավոր է վճարել, եթե սկսի լայնամասշտաբ պատերազմ:
«Այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունն ուղարկվել է ԱԺ, նպատակը նաև քաղաքական առումով այն է, որ Ադրբեջանին և միջազգային հանրությանը պարզ մեսիջ ուղարկվի, որ Հայաստանն իսկապես ավելի լուրջ մտադրություններ ունի, բայց դեռ ճանաչման հարցը շարունակում է մնալ այսպես ասված «ոսկե փամփուշտը», որը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ հետագա ռազմաքաղաքական զարգացումները կընդունեն այլ բնույթ»,-ասաց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ըստ էության դրական եզրակացություն տվեց Արցախը ճանաչելու նախագծին. Զարուհի Փոստանջյան
- Հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
- ՀՀ նախագահ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը