«Թոմն ու Ջերրին» մուլտֆիլմը մասամբ նպաստել է ԻՊ-ի ծաղկմանը. Եգիպտացի պաշտոնյա
Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Սալահ Աբդել Սեդակը հայտարարել է, որ «Թոմն ու Ջերրին» մուլտֆիլմի պատճառով երեխաները դառնում են անտարբեր բռնության հանդեպ: Նրա կարծիքով, դա մասամբ նպաստել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ծաղկմանը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Metro-ին:
Կահիրեի համալսարանում գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում նա պատմել է, որ «Թոմն ու Ջերրին» մուլտֆիլմում բռնության գործողություններն ինչ-որ տեղ ներկայացված են զվարճանի, ինչը հետևյալ միտքն է առաջացնում. «Այո, ես կարող եմ հարվածել և կարող եմ պայթեցնել»:
Նման գաղափարները, պետական ծառայության ղեկավարի կարծիքով, մնում են գիտակցության մեջ և արդեն ընկալվում որպես բնական մի բան:
Ելույթից հետո եգիպտական Youm7-ը թերթը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են մուլտֆիլմի հերոսները խթանում ահաբեկչությանը: Հոդվածում նշվում է, որ մուլտֆիլմը խեղաթյուրում է արդարության գաղափարը, օգնում է երեխաներին նենգ պլաններ մշակել, արդարացնում է դանակի, ատրճանակի միջոցով բռնությունը: Բացի այդ, մուլտֆիլմը սովորեցնում է ծխել, գողություն անել, ալկոհոլ օգտագործում:
Եգիպտական EgyptianStreets գրում է, որ նման մեղադրանքները չեն նշանակում, որ կառավարությունը ինչ-որ միջոցներ է ձեռնարկելու «Թոմն և Ջերրին» մուլտֆիլմի ցուցադրումն արգելելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին