Լոնդոնի նոր քաղաքապետը խոստացել է բոլորի համար լավը լինել
Լոնդոնի նորընտրիր քաղաքապետը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի լավ քաղաքապետ լինի բրիտանական մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ նրանց ծագումից: Այդ մասին Սադիկ Խանը հայտարարել է իր երդմնակալության արարողության ժամանակ:
«Խոստանում եմ միշտ լինել քաղաքապետ բոլոր լոնդոնցիների համար, աշխատել իմ լիարժեք ուժերով՝ բարելավելու Լոնդոնի յուրաքանչյուր բնակչի կյանքը՝ անկախ նրանց ծագումից», -հայտարարել է նա, փոխանցում է Life.ru-ն:
Սադիկ Խանը ընդգծել է, որ իր գլխավոր նպատակներից մեկն է քաղաքում անվտանգության ապահովումը և նոր աշխատատեղերի ստեղծումը:
«Շատ աշխատատեղերի ստեղծում լավ աշխատավարձով: Ոչ միայն լինել անվտանգ, այլ նաև զգալ անվտանգ: Ավելի շատ մաքուր օդ ու էլ ավելի առողջ քաղաք, ինչպես նաև բոլոր լոնդոնցիների համար հնարավորություններ իրենց պոտենցիալը իրականացնելու համար», -ասել է նա իր ելույթում:
Սադիկ Խանը 45 տարեկան է, ամուսնացած է ունի երկու դուստր, Լեյբորիստական կուսակցության անդամ է, 2005 թվականից՝ խորհրդարանի անդամ: Աշխատել է փաստաբան՝ պաշտպանելով մարդու իրավունքները:
Սադիկ Խանը առաջին մահմեդականն է, որը դարձել է ԵՄ անդամ պետության մայրաքաղաքի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին