Քննարկվել է սահմաններում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահներին ու մի խումբ անդամների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին:
Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին