Չինաստանը միացել է ԱՄՆ-ի կազմակերպած ուսումնական վարժանքներին
Չինաստանի Ժողովրդական-ազատագրական ռազմածովային նավատորմը կմասնակցի միջազգային RIMPAC ուսումնական վարժանքներին: Այս մասին լրագրողներին է հայտնել ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի վիցե-ադմիրալ Ջոզեֆ Օկոյնը Շանհայում:
Վարժանքները սկսվելու են մեկ-երկու ամսից և խոշորագույնն են համարվում: Վիցե ադմիրալը ընդգծել է, որ ԱՄՆ-ՉԺՀ համատեղ մասնակցությունը RIMPAC-ին կհեշտացնի երկրների միջև փոխըմբռնումը և կօժանդակի երկկողմանի համագործակցությանը՝ հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին հումանիտար օգնությունն է:
Ընդ որում, նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Խաղաղ օվկիանոսում չի նպաստում լարվածության աճին, իսկ ԱՄՆ-ի նպատակը միջազգային ջրերում ծովային ուղիների հավասար իրավունքներով հասանելիությունն է: Վիցե ադմիրալը կոչ է արել Պեկինին համագործակցել Վաշինգտոնի հետ՝ խաղաղությանը և անվտանգությանը աջակցելու համար:
«Ինտերֆաքսը» գրում է նաև, որ մինչ այս ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարել էր, թե Չինաստանի մասնակցությունը միջազգային RIMPAC-ում կվերաքննարկվի:
RIMPAC -ն աշխարհում միջազգային խոշորագույն վարժանքներն են: Այն կազմակերպում է ԱՄՆ ՌԾՈՒ-ն՝ ծովային հետևակի կորպուսի և ԱՄՆ ափային պաշտպանության հետ: Վարժանքի անցկացման պարբերությունը երկու տարի է: Մասնակցության հրավերներ են ստանում Խաղաղօվկիանոսյան- Ասիական ԱՄՆ դաշնակից երկրները:
Հարակից հրապարակումներ`
- ՉԺՀ-ն բողոք է հայտնել Արգենտինային՝ չինական ձկնորսական նավի խորտակման կապակցությամբ
- ՉԺՀ զինծառայողները ուսում կստանան ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում
- ՉԺՀ-ն սպառնում է ԱՄՆ-ին ռմբակոծությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին