Չինաստանում չինովնիկները կսկսեն էլեկտրական մեքենաներից օգտվել
Մինչև 2021 թվականը Չինաստանի պետական ապարատի ավտոմեքենաների կեսից ավելին կլինի էլեկտրական: Երկրի պետական խորհուրդը հայտարարել է, որ դիզվառելիքով մեքենաները փոխարինվելու են էլեկտրական մեքենաներով: Այդ մասին վկայակոչելով The New York Times-ին տեղեկացնում է Life.ru-ն:
Ավտոմոբիլային պարկի ամբողջական փոխարինումը կտևի 10 տարի: Սպասվում է, որ 2021-ին արդեն չինովնիկների մեծ մասը կերթևեկի էլեկտրոմոբիլներով:
Դրա համար ստեղծելու են անհրաժեշտ ենթակառուցվածք՝ կտեղադրվեն արագ լիցքավորման ցանցեր, հատուկ վարթակներ կդրվեն խոշոր կայանատեղիներում ու առևտրային կենտրոնների ավտոկայանատեղերում:
Չինաստանի պետական ապարատը կազմում է երկրի բնակչության (126 մլն մարդ) 9 տոկոսը: Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ ծրագրի իրականացման համար պետք է գնել 12,5 մլն էլեկտրական մեքենա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին